Բաժիններ՝

Դատաքննությունը սկսվեց՝ դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, այսօր սկսվեց «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ն ընդդեմ «Միլանո» խանութի սեփականատերերից մեկի՝ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի գործով դատաքննությունը:Հայցվորը դատարանից պահանջում է պատասխանողին պարտավորեցնել տրամադրել 34 մլն դրամի չափով ավելացված արժեքի հարկի վերաբերյալ հարկային հաշիվ: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Այսօրվա դատական նիստում դատարանը մերժեց հայցվոր կողմի միջնորդությունը նոր փաստաթղթեր գործին կցելու մասին՝ հիմնավորելով, որ այդ փուլն արդեն ավարտվել է: Դրան հետևեց հայցվոր կողմի ներկայացուցիչ, փաստաբան Սեյրան Գրիգորյանի միջնորդությունը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու մասին, միջնորդության վերաբերյալ դատարանն իր որոշումը կկայացնի եռօրյա ժամկետում:

Այսօր դատարան էր ներկայացել փորձագետ-աուդիտոր Հրաչյա Հովհաննիսյանը, ով ըստ ամենայնի կհարցաքննվի արդեն օգոստոսի 7-ի դատական նիստում:

Հիշեցնենք, որ պատասխանող, «Միլանո» խանութի սեփականատերերից մեկի՝«Օլիմպ» արտադրական կոոպերատիվի ներկայացուցիչները գտնում են, որ հիշյալ հայցադիմումը «Օլիմպ»-ի հանդեպ հերթական հաշվեհարդարն է ու ֆինանսական ճնշումը՝ կազմակերպությունը մինչև այժմ պայքարում է իր խախտված իրավունքների վերականգման համար՝ ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ ներկայացնելով:

Ճնշումների մեկ ընդհանուր սցենարի մաս են կազմում, ըստ կողմի, մեկ հարկի գնով «Միլանո» խանութի երեք հարկերը, նկուղն ու հողատարածքը օտարելը, իր վստահորդ Հովհաննես Ղուկասյանին մաքսանենգության մեղադրանքով քրեական պատասխանատվության ենթարկելը և վերոհիշյալ հայցը ներկայացնելը:
Դատաքննությունը սկսվեց՝ դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, այսօր սկսվեց «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ն ընդդեմ «Միլանո» խանութի սեփականատերերից մեկի՝ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի գործով դատաքննությունը:Հայցվորը դատարանից պահանջում է պատասխանողին պարտավորեցնել տրամադրել 34 մլն դրամի չափով ավելացված արժեքի հարկի վերաբերյալ հարկային հաշիվ:

Այսօրվա դատական նիստում դատարանը մերժեց հայցվոր կողմի միջնորդությունը նոր փաստաթղթեր գործին կցելու մասին՝ հիմնավորելով, որ այդ փուլն արդեն ավարտվել է: Դրան հետևեց հայցվոր կողմի ներկայացուցիչ, փաստաբան Սեյրան Գրիգորյանի միջնորդությունը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու մասին, միջնորդության վերաբերյալ դատարանն իր որոշումը կկայացնի եռօրյա ժամկետում:

Այսօր դատարան էր ներկայացել փորձագետ-աուդիտոր Հրաչյա Հովհաննիսյանը, ով ըստ ամենայնի կհարցաքննվի արդեն օգոստոսի 7-ի դատական նիստում:

Հիշեցնենք, որ պատասխանող, «Միլանո» խանութի սեփականատերերից մեկի՝«Օլիմպ» արտադրական կոոպերատիվի ներկայացուցիչները գտնում են, որ հիշյալ հայցադիմումը «Օլիմպ»-ի հանդեպ հերթական հաշվեհարդարն է ու ֆինանսական ճնշումը՝ կազմակերպությունը մինչև այժմ պայքարում է իր խախտված իրավունքների վերականգման համար՝ ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ ներկայացնելով:

Ճնշումների մեկ ընդհանուր սցենարի մաս են կազմում, ըստ կողմի, մեկ հարկի գնով «Միլանո» խանութի երեք հարկերը, նկուղն ու հողատարածքը օտարելը, իր վստահորդ Հովհաննես Ղուկասյանին մաքսանենգության մեղադրանքով քրեական պատասխանատվության ենթարկելը և վերոհիշյալ հայցը ներկայացնելը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս