Բաժիններ՝

ԵՄ-ի Խորհուրդն ահաբեկչական կազմակերպությունների թվում ներառեց «Հզբոլլահի» ռազմական թևը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի Խորհուրդն այսօր ահաբեկչական կազմակերպությունների թվում է ներառել լիբանանյան «Հզբոլլահ» շարժման ռազմական թևը, որը Սիրիայում հանդես է գալիս իշխող վարչակարգի կողմից:

Այս մասին հայտարարել է ԵՄ-ի Խորրդի մամլո ծառայության ներկայացուցիչը: Վերջինիս խոսքերով՝ որոշումն ուժի մեջ կմտնի վաղը՝ ԵՄ-ի Պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո:

ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարները «Հզբոլլահի» ռազմական թևն ահաբեկչական կազմակերպությունների թվում ներառելու մասին որոշումն ընդունել էին հուլիսի 22-ին, Բրյուսելում:

Նախորդ տարվա հուլիսի 18-ին Բուլղարիայի Բուրգաս քաղաքի օդանավակայանում մահապարտ ահաբեկչի իրականացրած հարձակման հետևանքով զոհվել էր 5 իսրայելցի և բուլղարացի մեկ վարորդ: Սոֆիան այդ ահաբեկչության մեջ մեղադրել էր «Հզբոլլահին»:

Հիշեցնենք, որ Իսրայելը դժգոհ էր մնացել «Հզբոլլահի» միայն ռազմական թևն ահաբեկչական կազմակերպությունների թվում ներառելուց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031