Դեկտեմբերի 1-ը սեռավարակի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Օրվան ընդառաջ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Վ. Շահրամանյանը նշել է, որ այս շրջանում գնալով շատանում է սեռավարականերով պայմանավորված այցելությունների թիվը, երբ ամառային հանգստից վերադառնալուց հետո աշնանը զգում են թեթև վարքի արդյունքը:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց:
«Դեկտեմբերի 2-ը՝ սև ժապավեններով» նախաձեռնությունը կոչ է անում, այդ օրը դրսևորել քաղաքացիական համերաշխություն: Խորհրդանշենք դեկտեմբերի 2-ը պատուհաններից կախված սև դրոշներով կամ շորերով, մեքենաներին ու հագուստին ամրացված սեւ ժապավեններով եւ ցանկացած այլ հասանելի սև գույնի խորհրդանիշներով:
2013թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1.8% գնաճ, ինչը հիմնականում ձկնամթերքի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի` 3.3-22.0% գնաճի արդյունք է: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 6-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-22.0% գնաճ, 5-ում` 1.5-0.1% գնանկում, իսկ 2-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Հանրահավաքին մասնակցում էին նաև մի քանի ՀԱԿ շարքային և ոչ շարքային անդամներ: Նրանցից մի քանիսը մոտեցան ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանին և դժգոհեցին, թե ինչո՞ւ նա չի երևում, ինչո՞ւ է հեռացել իրենցից:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Газель-ը սպասարկում է թիվ 266՝ Երևան-Գառնի-Գողթ երթուղին: Վթարի պահին Газель-ում եղել են 10 ուղևորներ: Հարվածի հետևանքով ГАЗель-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտոց և բախվել պատին:
Նոյեմբերի 30-ին, ժամը 11.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 2-րդ թաղամասի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2013թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.9% գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 1.6%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0.5%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.1% նվազում:
Երեկ խորհրդարանում աժիոտաժ էր՝ «մի ուրիշ ձև». ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը շնչակտուր անցնում էր խորհրդարանական միջանցքներով, հենց մի ընդդիմադիր կամ «այյընտրանքային» պատգամավոր էր գտնում, արագ բերման էր ենթարկում. «Ո՞ւր ես, է, արի, շուտ արա», ու հետն արագ տանում էր։
Ըստ «Ժողովուրդի» տեղեկությունների՝ «Երևան ջուր» ընկերության տնօրինությունն առաջիկայում մոտ 100 աշխատակցի է կրճատելու։
«Աշակերտները չեն գալու, ասել են՝ ով կամենա, նա կարող է գալ, բայց մեզ պարտադրում եմ: Դեռ հստակ ժամ չկա, քանի որ չգիտենք, թե քանիսին է պարոն Պուտինը գալու, ասացին՝ լրացուցիչ կտեղեկացնենք ժամի վերաբերյալ»:
«Նելսոն Ստեփանյանի» անվան թիվ 71 դպրոցի 6բ դասարանի աշակերտները դասի չեն գնա այնքան ժամանակ, մինչև չապահովվի նրանց անվտանգությունը: Այս մասին այսօր 6բ դասարանի աշակերտների մի քանի ծնողներ հայտարարեցին լրագրողների հանդիպման ընթացքում:
Պատճառված անհարմարավետության համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը:
Մոտ 200-ից ավելի մանր և միջին բիզնեսով զբաղվող առևտրականներ բողոքի ակցիա են անցկացրել Աբովյանում:
Նա մահացել է հիվանդանոցում՝ ծանր և տևական հիվանդությունից հետո:
Նոյեմբերի 30-ին, ժամը 07.41-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.50-ի սահմաններում թունավորումով Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Գառնահովիտ գյուղի բնակիչ՝ 2001 թ. ծնված Մ. Ս.-ը:
Իշխանություններն աշխատում են իրենց ամենատարրական կարիքներն անգամ հոգալ ոչ թե սեփական գրպանից, այլ ՀՀ պետական բյուջեի միջոցներից։ «Ժողովուրդին» հայտնի է դարձել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը վերջերս 126 հազար դրամ է ծախսել ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի համար այցեքարտ պատվիրելու նպատակով։
Ցուցարարներն ընդգծել են, որ մտադիր չեն դադարեցնել իրենց ակցիաները:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ Վաղարշյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող սուպերմարկետի դիմաց անհայտ անձը դանակով հարվածել էր Արմեն Փ.-ին և բազմաթիվ վնասվածքներ պատճառել:
Դեռ որոշված չէ, թե ով է ղեկավարելու Եվրասիական առևտրարդյունաբերական պալատը, որի «կենտրոնակայանը», ըստ հայ֊-ռուսական պայմանավորվածության, լինելու է Հայաստանում՝ հայ ղեկավարով։
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի եղբայրը՝ անկուսակցական Սուրիկ Գրիգորյանը, Ավշար գյուղի գյուղապետի միակ թեկնածուն է։ Դեկտեմբերի 15-ին Ավշարում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում թեկնածուների գրանցման վերջնաժամկետը լրացել է, և այստեղ նախօրոք առաջադրված թեկնածուներից մնացել է միայն մարզպետի եղբայրը
Մասնակցելո՞ւ է «Ժառանգությունը»Պուտինի դեմ բողոքի ակցիային՝ Զարուհի Փոստանջյանն ասել է. «Անպայման»։ Երևանո՞ւմ եք «դիմավորելու» «ռուս ցարին», թե՞ գնալու եք Գյումրի։
Ճապոնիայի առաջատար ծովային փոխադրողները մտադիր են մինչև 2020 թվականը ավելի քան 17.6 միլիարդ դոլար ծախսել հեղուկացված գազի փոխադրման լցանավերի գնման վրա:
Վրաստանի կառավարությունը համաձայնեցրել է վերաինտեգրման հարցերով հաշտեցման նախարարության ստեղծումը՝ Պաատա Զաքարեիշվիլիի գլխավորությամբ:
Ժամանելով Գյումրի՝ նա կմասնակցի այնտեղ կազմակերպվող միջոցառումներին, ապա կգա Երևան, կայցելի Ծիծեռնակաբերդ, կմասնակցի իր պատվին տրվող ճաշկերույթին և կվերադառնա Մոսկվա։
Այս մասին Սանկտ Պետերբուրգում ճեպազրույցի ժամանակ հայտնել է կազմակերպության Եվրոպական գրասենյակի տնօրեն Անիտա Ունդերլինը:
Արդեն իսկ ավարտվել է տվյալ ծրագրին մասնակցելու հայտ ներկայացնելու ժամկետը:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ի ժամը 11.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հանրագիրը կազմակերպվել է երեքշաբթի:
Հարգելի վարորդնե՜ր, դեկտեմբերի 2-ին, արարողակարգային անհրաժեշտությամբ պայմանավորված, երթևեկությունը մայրաքաղաքում կկազմակերպվի հատուկ գրաֆիկով, իսկ մի քանի փողոցներ որոշ ժամանակով փակ կլինեն տրանսպորտի համար: Վարորդներին հորդորում ենք հստակ կատարել ճանապարհային ոստիկանների պահանջները, ձեռնպահ մնալ հատկապես կենտրոնական փողոցներով երթևեկելուց, պահպանել ճանապարհային երթևեկության, ինչպես և համակեցության կանոնները, փոխադարձ հարգանքով վերաբերվել միմյանց ու երթևեկության կարգավորման պատասխանատուներին: Երթևեկության բոլոր մասնակիցների ներողամտությունն ենք հայցում հնարավոր անհարմարավետության համար՝ համոզված, որ մեր համաքաղաքացիներն ըմբռնումով կմոտենան որոշակի դեպքերում երթևեկության կազմակերպման առանձնահատկություններին և օրինահարգ պահվածքով կաջակցեն պատկան մարմիններին: