
Գյումրու որոշ դպրոցներում Պուտինի այցի օրը հայտարարված է ոչ աշխատանքային օր

ԳԱԼԱ-ին այս օրերին դիմել է Գյումրու տարբեր դպրոցների մանկավարժները, ովքեր հասկանալի պատճառով խնդրում են, որ չհրապարակենք իրենց անունները: Նրանք ոչ այնքան դժգոհում, այլ տեղեկացնում են, որ ակտիվորեն ներգրավել են նրանց ՌԴ նախագահի այցելության միջոցառումներում:
«Խոսքը ոչ միայն մեր դպրոցին է վերաբերում, այլ ես տեղյակ եմ, որ բոլոր դպրոցներում էլ հրահանգ կա, քույրերս երկուսն էլ (հորեղբոր աղջիկներ ենք) Գյումրու տարբեր դպրոցներում են աշխատում, բոլորս էլ նույն հրահանգն ունենք, որ պետք է այդ օրը հավաքվենք Գյումրու Կենտրոնական հրապարակում: Ճիշտ է, տնօրենն էլ կողմ չէ, բայց նրանց էլ հասկանալ կարելի է, նրանք էլ հրահանգ ունեն: Աշակերտները չեն գալու, ասել են՝ ով կամենա, նա կարող է գալ, բայց մեզ պարտադրում եմ: Դեռ հստակ ժամ չկա, քանի որ չգիտենք, թե քանիսին է պարոն Պուտինը գալու, ասացին՝ լրացուցիչ կտեղեկացնենք ժամի վերաբերյալ: Իսկ եթե չտեղեկացրին, սովորականի նման դպրոց ենք գնալու, հետո դպրոցից՝ հրապարակ: Ասել են նաեւ, որ մեզ հետ պետք է ՀՀ եւ ՌԴ դրոշներ վերցնենք, իսկ տեղում նաեւ փուչիկներ են բաժանելու»,-պատմել է գյումրեցի ուսուցչուհին:
Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: