
Փրկարարները Դավթաշենում բացել են արգելափակված դուռը

Նոյեմբերի 30-ին, ժամը 11.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 2-րդ թաղամասի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: