«Հայկական Ժամանակ».Երեք եղբայր, երեքն էլ՝ պաշտոնի
«Հայկական Ժամանակը» գրում է. Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի եղբայրը՝ անկուսակցական Սուրիկ Գրիգորյանը, Ավշար գյուղի գյուղապետի միակ թեկնածուն է։ Դեկտեմբերի 15-ին Ավշարում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում թեկնածուների գրանցման վերջնաժամկետը լրացել է, և այստեղ նախօրոք առաջադրված թեկնածուներից մնացել է միայն մարզպետի եղբայրը, ով մի քանի տարի առաջ Ավշարի գյուղապետն Էր, իսկ 2013թ. նախագահական ընտրություններում՝ Սերժ Սարգսյանի՝ Ավշարի նախընտրական շտաբի ղեկավարը։ Մյուս առաջադրված թեկնածուն Ավշարի մանկապարտեզի պահակ Վաղինակ Ասրյանն էր, ով թեկնածությանը գրանցվելու փոխարեն ինքնաբացարկ է հայտնել՝ Գրիզորյանին թողնելով առանց մրցակցի։ Ի դեպ, մարզպետի եղբոր թեկնածությունը գրանցվել է որպես ինքնաառաջադրում։ «Հայկական Ժամանակը» հիշեցնում է, որ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի մյուս եղբայրը՝ Արայիկ Գրիգորյանը, Աժ պատգամավոր է։ Պարզ Է, որ Սուրիկ Գրիզորյանն էլ ընտրվելու խնդիր Ավշարում չի ունենալու, որովհետև մրցակից Էլ չունի, և ավանսով գյուղապետ Է։ Այսպիսով, Գրիգորյանների ընտանիքում միաժամանակ և պատգամավոր է լինելու, և մարզպետ, և գյուղապետ։
Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում