Բաժիններ՝

Սիրիայի քիմիական զինանոցի ոչնչացմանը մասնակցելու է 35 մասնավոր ընկերություն

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի քիմիական զինանոցը ոչնչացնելուն մասնակցելու ցանկություն է հայտնել 35 մասնավոր ընկերություն: Արդեն իսկ ավարտվել է տվյալ ծրագրին մասնակցելու հայտ ներկայացնելու ժամկետը:

Այս մասին հայտնել է Քիմիական զենքն արգելող կազմակերպության անանուն աշխատակիցը: Վերջինս չի մանրամասնել մասնակից ընկերությունների անուններն ու մասնակցության պայմանները: Նա ընդգծել է, որ առավել վտանգավոր նյութերի վերացումն իրականացվելու է անվտանգ վայրում՝ իրենց վերահսկողության ներքո: Ամենայն հավանականությամբ դա տեղի կունենա նավի վրա:

Սիրիայի քիմիական զինանոցի ամբողջական ոչնչացումը նախատեսված է իրականացնել մինչև 2014 թվականի կեսերը: Սիրիայի քիմիական զինանոցը բաղկացած է մոտ 1300 տոննա քիմիական նյութերից, որոնցից մոտ 800 տոննան չեզոքացվելու է մասնավոր ընկերությունների կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930