
Տեղացած ձյան պատճառով դժվարանցանելի ճանապարհներ կան

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ի ժամը 11.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Տեղացած ձյան հետևանքով դժվարանցանելի են Գյումրի-Վանաձոր, Գյումրի-Բավրա ավտոճանապարհները, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 76-84-րդ կմ-ը, Գյումրի-Երևան ավտոճանապարհի 25-րդ կմ-ը (Մարալիկ քաղաքի ճանապարհահատված) և Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ը (Սպիտակի ոլորաններ) և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն