Բաժիններ՝

Ռուսերենը կարող է 2015 թվականին դառնալ Կարմիր խաչի հինգերորդ աշխատանքային լեզու

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիան պլանավորել է պաշտոնապես ռուսերենին շնորհել աշխատանքային հինգերորդ լեզվի կարգավիճակ: Այս մասին Սանկտ Պետերբուրգում ճեպազրույցի ժամանակ հայտնել է կազմակերպության Եվրոպական գրասենյակի տնօրեն Անիտա Ունդերլինը:

Նա ընդգծել է, որ իրենք 3 տարի շարունակ Ռուսաստանի կառավարության հետ աշխատում են ռուսերենը որպես իրենց կազմակերպության հինգերորդ աշխատանքային լեզու դարձնելու ուղղությամբ: Ունդերլինը հավելել է, որ տվյալ գործընթացում մեծ դերը պատկանում է Ռուսաստանի կառավարությանը, որը ֆինանսավորում է ռուսերեն լեզվի ներդրման բոլոր ծախսերը:

Ունդերլինն ընդգծել է, որ ռուսերենին աշխատանքային լեզվի կարգավիճակի պաշտոնական շնորհումը կարող է տեղի ունենալ 2015 թվականին կամ 2017 թվականին: Ներկայումս Կարմիր խաչի աշխատանքային լեզուներն են անգլերենը, ֆրանսերենը, իսպաներենն ու արաբերենը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս