Հայտարարություն. Խորհրդանշենք դեկտեմբերի 2-ը պատուհաններից կախված սև դրոշներով կամ շորերով

«Հայրենակիցներ,
1920 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանի Առաջին Հանրապետությունը ստորագրեց Ալեքսանդրապոլի ստրկական պայմանագիրը քեմալիստական Թուրքիայի հետ: Ինքնիշխանության դեմ դավադրությունը Հայաստանը դարձրեց խամաճիկ պետություն: Պատմական դասերի անտեսումը վտանգում է մեզանից յուրաքանչյուրի կյանքը, ազատությունը, արժանապատվությունն ու սեփականությունը:

«Դեկտեմբերի 2-ը՝ սև ժապավեններով» նախաձեռնությունը կոչ է անում, այդ օրը դրսևորել քաղաքացիական համերաշխություն: Խորհրդանշենք դեկտեմբերի 2-ը պատուհաններից կախված սև դրոշներով կամ շորերով, մեքենաներին ու հագուստին ամրացված սեւ ժապավեններով եւ ցանկացած այլ հասանելի սև գույնի խորհրդանիշներով:

Ցուցաբերենք միասնական կամք ընդդեմ ազգային ինքնիշխանությունը վատնող ուժերի»:

«Դեկտեմբերի 2-ը՝ սև ժապավեններով» քաղաքացիական նախաձեռնություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930