
Վրաստանում հաստատել են հաշտեցման նախարարության ստեղծումը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունը համաձայնեցրել է վերաինտեգրման հարցերով հաշտեցման նախարարության ստեղծումը՝ Պաատա Զաքարեիշվիլիի գլխավորությամբ: Այս մասին հայտնել է գերատեսչության մամլո ծառայությունը:
2014 թվականի սկզբից դրա պաշտոնական անվանումը փոփոխվելու է և դառնալու է հաշտեցման հարցերով ու քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարարություն: Դրանով իսկ գերատեսչության անվանումից կհանվի ավելի վաղ անջատված շրջանների՝ Աբխազիայի ու Հարավային Օսիայի վերադարձի նկատմամբ Վրաստանի հավակնությունների մասին հիշատակումը:
Անվանափոխման վերջնական որոշումն ընդունվել է այն բանից հետո, ինչ այդ հարցը դուրս է բերվել նախագահի լիազորությունների շրջանակներից ու դրվել է վարչապետի իրավասության տակ: