«Ժողովուրդ». 126 հազար դրամ` գլխավոր դատախազի այցեքարտերի համար

«Ժողովուրդը» գրում է. Իշխանություններն աշխատում են իրենց ամենատարրական կարիքներն անգամ հոգալ ոչ թե սեփական գրպանից, այլ ՀՀ պետական բյուջեի միջոցներից։ «Ժողովուրդին» հայտնի է դարձել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը վերջերս 126 հազար դրամ է ծախսել ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի համար այցեքարտ պատվիրելու նպատակով։ Նշված գումարը, իհարկե, ահռելի չէ, եթե հաշվի առնենք մյուս ծախսերը, բայց հատկանշականն այն է, որ գլխավոր դատախազի այցեքարտն անգամ պատվիրում են պետական բյուջեի միջոցներով՝ հարկատուներիս հաշվին։ Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելուց հետո Գևորգ Կոստանյանը թանկարժեք G դասի «Մերսեդես» ավտոմեքենա է գնել։ Ուշագրավ է նաև այն, որ դատախազությունը պետական բյուջեից 50 հազար դրամ Էլ ծախսել Է Սերժ Սարգսյանի դիմանկարները գնելու համար։ Այսինքն՝ Գ. Կոստանյանն իր ու դատախազության աշխատակիցների համար գնել է Ս. Սարգսյանի 100 դիմանկար՝ յուրաքանչյուրը 500 դրամ արժեքով, որպեսզի 40×50 սմ չափսերով դիմանկարը փակցնեն աշխատասենյակներում։

Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս