
«Ժողովուրդ». Զանգվածային կրճատումներ «Երևան Ջուր» ընկերությունում

«Ժողովուրդը» գրում է. Դեռ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրինության կողմից 41 աշխատակցի ազատումը չմարսած՝ հաջորդ սկանդալն է հասունանում։ Ըստ «Ժողովուրդի» տեղեկությունների՝ «Երևան ջուր» ընկերության տնօրինությունն առաջիկայում մոտ 100 աշխատակցի է կրճատելու։ Լուրը չեն հերքել նաև «Երևան ջուր»-ից. «Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների որակի մշտական բարելավման նպատակով, ընկերության աշխատանքների կազմակերպման պայմանների փոփոխությամբ պայմանավորված, «Երևան ջուր» ՓԲԸ-և պարբերաբար փոփոխում և հաստատում է վարչակազմակերպական նոր կառուցվածք և հաստիքացուցակ, ինչի արդյունքում կրճատվում են հաստիքներ, և կատարվում են թվաքանակի փոփոխություններ։ Ի կատարումն ընթացիկ տարվա նոյեմբերին «Երևան ջուր» ընկերության, խորհրդի կայացրած թիվ 03 որոշման պահանջի՝ ընկերությունում կատարվում են կադրային փոփոխություններ, ինչը բնականոն երևույթ է ցանկացած կազմակերպության համար։ Աշխատողների հետ կնքված աշխատանքային պայմանագրերում փոփոխություններն ու դրանց դադարեցումն իրականացվում են սահմանված ժամկետներում և ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանումով»։
Մանրամասները «Ժողովուրդի» այսօրվա համարում