Բաժիններ՝

ՊՆ աշխատակիցը КамАЗ-ով բախվել է ուղևորատար ГАЗель-ին և դիմել փախուստի, կա վիրավոր. shamshyan.com

Ինչպես գրում է shamshyan.com-ը, այսօր՝ նոյեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում КамАЗ մակնիշի բեռնատարը Նոր-Նորք վարչական շրջանում՝ Թևոսյան փողոցի վրա գտնվող քանդված կամրջի մոտ, հարվածել է Կոտայքի մարզի բնակիչ, 56-ամյա Ասքանազ Ավդալյանի վարած ГАЗель մակնիշի 0253 Լ համարանիշի մեքենային և դիմել փախուստի:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Газель-ը սպասարկում է թիվ 266՝ Երևան-Գառնի-Գողթ երթուղին: Վթարի պահին Газель-ում եղել են 10 ուղևորներ: Հարվածի հետևանքով ГАЗель-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտոց և բախվել պատին:
Ուղևորներին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, ովքեր վարորդի հետ մի մասին դուրս են բերել մեքենայի ձախակողմյան դռնից, իսկ մյուս մասին դուրս են բերել՝ մեծ դժվարությամբ պատից հեռացնելով ГАЗель-ը:

Վթարի վայր են ժաման ել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչներ Ռաֆիկ Պոտրոսյան ու Արթուր Խաչատրյանը: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը: Վթարի վայրում հավաքվածներն ու վարորդը ֆոտոլրագրողին հայտնում էին, որ КамАЗ մակնիշի բեռնատարը կրում էր ՊՆ համարանիշներ, իսկ վթարից հետո նրա վարորդը, հետաքքրվելով վիրավորների վիճակով, անմիջապես նստել է բեռնատարն ու դիմել փախուստի: Վթարի հետևանքով 1 ուղևոր տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս