
Յանուկովիչի վերաբերյալ Սպիտակ տան կայքի հանրագրի ժամանակ հավաքվել է 100.000 ստորագրություն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ պատժամիջոցներ սահմանելու պահանջով Սպիտակ տան կայքում կազմակերպված հանրագրի ժամանակ հավաքվել է ավելի քան 100.000 ստորագրություն: Դրանով իսկ դա ուղարկվել է ամերիկյան վարչակազմի դիտարկմանը:
Հանրագիրը կազմակերպվել է երեքշաբթի: Դրա հեղինակներն ընդգծել են, որ իրենք չեն կարող համաձայնվել նրա հետ, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ու նրա կառավարությունն Ուկրաինայի ժողովրդին մերժում է արևմտյան քաղաքակրթության հետ մերձենալու իրավունքի հարցում:
Նրանք ԱՄՆ-ից պահանջում են պատժամիջոցներ սահմանել անձամբ Յանուկովիչի ու նրա կառավարության անդամների նկատմամբ՝ ներառյալ ԱՄՆ ու ԵՄ մուտք գործելու արգելքը, ինչպես նաև նրանց հետ կապված ընկերությունների բանկային հաշիվների սառեցումը:
Կայքի կանոնների համաձայն, Սպիտակ տունը պլանավորում է 100.000 ստորագրություն հավաքած հանրագրին պաշտոնապես պատասխանել 30 օրվա ընթացքում: Սակայն ԱՄՆ վարչակազմը պարտավոր չէ պատասխանել հանրագրին կամ կատարել դրա կազմակերպիչների պահանջները: