Բաժիններ՝

Ձուն թանկացել է 30%-ով

2013թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1.8% գնաճ, ինչը հիմնականում ձկնամթերքի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի` 3.3-22.0% գնաճի արդյունք է: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 6-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-22.0% գնաճ, 5-ում` 1.5-0.1% գնանկում, իսկ 2-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Ըստ ԱՎԾ տվյալների՝ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում1 2013թ. նոյեմբերին 2012թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 7.5%, իսկ 2013թ. հոկտեմբերի համեմատ`22.0% գնաճ: 2013թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է գազարի` 0.4%, սնկի` 3.3%, կանաչ սոխի` 7.4%, սխտորի` 9.6%, գլուխ սոխի` 11.8%, խառը կանաչեղենի` 15.3%, ծաղկակաղամբի` 28.0%, վարունգի` 51.7%, լոլիկի` 1.8 անգամ, կանաչ պղպեղի` 2.0 անգամ, սմբուկի`3.1 անգամ գնաճ: Դրան զուգընթաց, կաղամբի գինը նվազել է 6.4%-ով, բողկինը` 3.6%-ով, կարտոֆիլինը` 2.0%-ով, ճակնդեղինը` 1.6%-ով:

Ձկնամթերքի ապրանքախմբում 2013թ. նոյեմբերին 2012թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 10.2%, իսկ 2013թ. հոկտեմբերի համեմատ`3.3% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է «Իշխան» ձկնատեսակի 6.7% թանկացմամբ:

Սուրճի, թեյի և կակաոյի ապրանքախմբում 2013թ. նոյեմբերին 2012թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 5.3%, իսկ 2013թ. հոկտեմբերի համեմատ`0.8% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել է սուրճի 1.5% գնաճը:

2013թ. նոյեմբերին 2012թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է հրուշակեղենի 7.8%, իսկ 2013թ. հոկտեմբերի համեմատ` 0.5% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է կարամելի` 0.6%, «Նութելլա» շոկոլադային կրեմի` 1.2% և ծիրանի ջեմի` 1.2% գնաճով:

Ձվի հանրապետական միջին գինը 2013թ. նոյեմբերին 2012թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում աճել է 30.0%-ով, իսկ 2013թ. հոկտեմբերի համեմատ`0.1%-ով:

Մսամթերքի ապրանքախմբում 2013թ. նոյեմբերին 2012թ. նոյեմբերի համեմատ գներն աճել են 3.7%, իսկ 2013թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է գների հարաբերականորեն կայուն մակարդակ: 2013թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ կիսաապխտած երշիկի գինն աճել է 0.5%-ով, բաստուրմայինը` 1.0%-ով, թռչնամսինը` 1.2%-ով, խոզապուխտինը` 1.4%-ով, հավի բդինը` 2.7-ով, այլ մսեղենինը (խաշի պարագաներ)` 5.0%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է աղացած մսի`1.9%, տավարի փափկամսի`1.5%, պելմենիի` 1.2%, ոչխարի, խոզի և տավարի մսերի գների` համապատասխանաբար 2.4%, 1.9% և 1.3%, նվազում:

2013թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ոգելից խմիչքի և ծխախոտի գներն աճել են 0.1%-ով, կաթնամթերքինը` 0.4%-ով, իսկ ոչ ոգելից խմիչքի ապրանքախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Շաքարավազի հանրապետական միջին գինը 2013թ. նոյեմբերին 2012թ. նոյեմբերի համեմատ նվազել է 16.9%-ով, իսկ 2013թ. հոկտեմբերի համեմատ` 1.5%-ով:

Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2013թ. նոյեմբերին 2012թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 6.2% գնաճ, իսկ 2013թ. հոկտեմբերի համեմատ` 1.0% գնանկում: Վերջինս հիմնականում արևածաղկի բուսական յուղի` 2.1% գնանկման արդյունք է:

Մրգի ապրանքախմբում1 2013թ. նոյեմբերին 2012թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 1.9% գնաճ, իսկ 2013թ. հոկտեմբերի համեմատ`0.6% գնանկում: 2013թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է մանդարինի`29.6%, նարնջի`15.9%, արքայանարնջի` 15.1%, կիտրոնի`9.4%, ընկույզի միջուկի` 7.9%, նռան` 2.2%, ադամաթզի` 1.1% գնանկում: Դրան զուգընթաց, խնձորի գինն աճել է 14.2%-ով, խաղողինը` 14.5%-ով, տանձինը`18.8%-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս