Կան դիվանագիտական նորմեր, դիվանագիտական վարքագիծ: Անթույլատրելի է նման կերպ հարց տալն ու միջազգային ատյաններում նման հարց հնչեցնելը: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում` ինչպես արտահայտվել, բայց ես գտնում եմ, որ դիվանագիտական տեսանկյունից հարիր չէ` միջազգային ատյաններում բարձրացնել նման հարցեր` նման ոճով:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են 1990թ. ծնված Ա. Մ.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի 63OO866 պետհամարանիշի և 1992թ. ծնված Ա. Յ.-ի վարած «ԲՄՎ» մակնիշի 21LL210 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Պարզ է, որ Արցախի եվրոպական տարածք լինելու հիշեցումը այս օրերին կապվում է Եվրամիության հետ ընկերակցության փաստաթղթի նախաստորագրման հավանականության վտանգված լինելու հետ։
«Ես առաջարկում եմ նոր դրոշ` սիրո դրոշը…այդ դրոշը նշանակում է հետեւյալը. միավորում քրիստոնեական արժեքների շուրջ»:
Հանցագործությունը կատարվել է Լոզան քաղաքում դեռ 2009թ-ին, սակայն այդ մասին շվեյցարական լրատվամիջոցներին հայտնի է դարձել միայն օրերս:
Այդ տարածքում կան տնակներ հյուրերի համար, այգի, ամեն ինչ, ինչ հարկավոր է հրաշալի հանգստի համար:
Ըստ լուրերի` հենց այստեղ է նա գրել «One After 909» երգը, երբ այցելել է պապին եւ տատին:
Հայտնի դիզայներ Անիտա Մայ Թանը, Al-Gems ապրանքանիշի հետ համագործակցության արդյունքում ստեղծել է iPhone-ի համար նախատեսված աշխարհի ամենաթանկ պատյանները: Սահմանափակ քանակով արտադրված պատյանները պատրաստված են 18 կարատանոց սպիտակ և դեղին ոսկուց:
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման ավտոմատ սարքավորումները տարածմանը զուգահեռ հայտնվում են նաև, այսպես ասած, պատասխան սարքավորումներ։
Ամերիկյան «Forbes» ամսագրի հրապարակած տեղեկություններով՝ միլիոնատերերին պատկանող ամենաթանկ անշարժ գույքի ցանկում առաջին հորիզոնականը զբաղեցրել է բիզնեսմեն Մուքեշ Ամբանին. նրա ունեցվածքը գնահատվում է 21,5 մլրդ դոլար, իսկ նրա առանձնատունը՝ ավելի քան 1 մլրդ դոլար:
Շաբաթվա ընթացքում հայաստանյան բանկերը ներբանկային շուկայում 28.5 միլիոն դոլարով ավելի շատ են վաճառել, քան գնել։
«Տոնուսի» սնանկացման պատճառը վարկային միջոցները ոչ ճիշտ ծախսելն էր: Նման գնահատական 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա» ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ, «Տոնուսի» սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանը:
Հարսանեկան արարողությանը ներկա է եղել իշխանական ողջ էլիտան: Տեսանյութերում Մանվել Բադեյանի դուստրը՝ Մարիամ Բադեյանը հրաշալի կատարել է «Ալելուա» երգը:
Ասեմ, որ մեզ մոտ ամեն ինչ սկսվեց հենց շախմատից:
Հաղորդվում է, որ վրաերթի հետևանքով մահացած Դ. Կարապետյանը ծառայում էր ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասում, որպես գումարտակի հրամանատար:
Հոկտեմբերի 1-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից Արարատի մարզի Գետափնյա գյուղի գերեզմանատանը մետաղյա առարկայով Կ. Բ.-ին հարվածելու և նրան «գլխի գագաթային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխելու մասին:
«Կարծում եմ` դրա տակ կա սպեկուլյատիվ քաղաքականություն թե՛ Եվրոպայի, թե՛ Հայաստանի իշխանության կողմից»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Մանվել Սարգսյանը` խոսելով եվրոպական ու եվրասիական ինտեգրացիոն գործընթացների մասին:
Հայաստանի նախագահների հասցեին անհիմն և ստոր զրպարտություններ առաջին անգամ չէ, որ լսում ենք:
Հոկտեմբերի 4-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1963 թ. ծնված Սամվել Մ.-ն, որը 2012 թ. սեպտեմբերի 15-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով:
Գործնականում մեր կանխատեսումներն ավելի պահպանողկան են, քան իսրայելական հետախուզության գնահատականները:
Սիրիայի հարցը ցույց տվեց, որ մենք եւ Ռուսաստանը մեկ նավակի մեջ ենք:
Լրագրողները Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞վ եք բացատրում այն հանգամանքը, որ Ձեզ օդանավակայանում «ձվերով» չդիմավորեցին, ինչպես խոստացել էին իր ընդդիմախոսները սոցիալական կայքերում: «Ես չգիտեմ ՝ ինչ ասեմ: Ուզում էին՝ թող դիմավորեին, բոլորին ես ասացի՝ ես կաշկանդված չեմ: Արել եմ այն, ինչ պարտավոր էի անել, և ուզում եմ ասել, որ դա պետք է անի յուրաքանչյուր քաղաքացի բոլոր տեղերում»,- ի պատասխան ասաց Զարուհի Փոստանջյանը:
Լիզանին 92 տարեկան էր: Նա հայտնի ռեժիսոր էր, սցենարիստ եւ պրոդյուսեր: Հատկապես հայտնի են նրա «Դժբախտ սիրահարների պատմություն» /1953/, «Միլանի բանդիտները», «Թանկագին Գորբաչով» /1988/ ֆիլմերը:
Հոկտեմբերի 4-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի և Մալաթիայի բաժնի ծառայողները, «Զինանոց-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են 1990 թ. ծնված Կամո Խ.-ի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, որի զննությամբ՝ առջևի նստելատեղերի միջնամասում գտնվող պահատուփի միջից, հայտնաբերվել և առգրավվել է արծաթագույն կռփազենք:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Ջերմուկում մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրեց, որի ընթացքում քննարկվեցին 2014թ. բյուջետավարման գործընթացի հետ կապված հարցեր:
Հոկտեմբերի 5-ին, ժամը 12.13-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Փարպի գյուղում այրվում է տնակ:
Քիչ առաջ Երևան ժամանեց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը: Զարուհի Փոստանջյանին օդանավակայանում սպասող նրա համակիրները նրան ծափահարություններով և «Զառա» բացականչություններով ուղեկցեցին մինչև ավտոմեքենան:
Հոկտեմբերի 5-ին, ժամը 16.53-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի ճանապարհին մարդատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, տուժածներ չկան. առկա է գազի արտահոսք:
Զարուհի Փոսխանջյանին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորելու է եկել նաև նրա ընտանիքը: 168.am-ի հետ զրույցում նրա դուստրը՝ Լուսինեն, ասաց, որ երբ ինքը ԵԽԽՎ-ում հարց տալիս լսել է իր մորը, հպարտ է եղել: «Եկել ենք դիմավորելու ինչպես ամեն անգամ, երբ նա գործուղումների է լինում: Հպարտ և երախտապարտ եմ, որ նման մայր ունեմ»,- ասել է նա:
Այս պահին «Զվարթնոց» օդանավակայանում թվով 30 հոգի դրոշներով ու փուչիկներով սպասում են Ստրասբուրգից Երևան ժամանող Զարուհի Փոստանջյանին: Այնտեղ են «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ու կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Րաֆֆի Հովհաննիսյանն այնտեղ չէ, և հայտնի չէ՝ նա կգա՞ դիմավորելու, թե՞ ոչ: