
Օբամա. Իրանը մեկ տարի անց կարող է միջուկային զենք արտադրել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շաբաթ հայտարարել է, որ Իրանին մեկ կամ մի փոքր ավելի է մնացել միջուկային զենքի արտադրությունից, հաղորդում է «Ռոյթերը»:
«Մեր գնահատականներով` խոսքը մեկ տարվա կամ մի փոքր ավելիի մասին է, գործնականում մեր կանխատեսումներն ավելի պահպանողկան են, քան իսրայելական հետախուզության գնահատականները»,-ասել է Օբաման:
ԱՄՆ-ն եւ մյուս երկրները Իրանին կասկածում են միջուկային զենք ստեղծելու մեջ, Թեհարնը դա ժխտում է: