Կատարվում է քննություն:
Հանդիսատեսն ուղղակի չկարողացավ զսպել զգացմունքները, բուռն ծափահարությունները, երբ բեմում տեսավ իր սիրելի արտիստին: Իսկ մարզիչները…..
Չնայած բազմաթիվ բողոք-ակցիաներին, Փակ շուկան վերակառուցվեց և այսօր տեղի է ունեցել շուկայի վերաբացումը: Կառույցի սկզբնամասում վաճառվում է գյուղմթերք, իսկ ներսում գործում է մեծ սուպերմարկետ:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Երևանի Իսրայել Օրու փողոցի թիվ 1 տան մոտ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է փայտե սյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի թիվ 66 շենքի բնակարաններից մեկի վատառողջ մարմնեղ քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Որ մի գյուղում ջուր չլինի, գազ չլինի, ո՞նց պետք ա լինի էդ գյուղացու կյանքը… Շան օրի, մի կերպ ապրում ենք: Արդեն յոլա էլ չենք գնում, համարյա գոյատևում ենք»,- ասում է Համբարձում պապն ու հավելում, որ իրենք գոնե սովետի տարիներին մի քիչ բան տեսան: Իսկ թոռներն ամեն ինչից են զուրկ:
Կիրակի հայտնի դարձավ, որ Պուգաչովան եւ Գալկինը ծնողներ են դարձել. նրանց երկվորյակները լույս աշխարհ էին եկել սեպտեմբերի 18-ին` փոխնակ մորից:
«Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ խաղին առաջին անգամ մասնակցում էր ՀՀ ոստիկանության թիմը:
Դոլարն առաջարկվել է 406.4 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 405.75 դրամը։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի գինը կազմում է 404 դրամ, վաճառքինը՝ 407 դրամ:
Վարուժան Մարդանյանը, բժշկական կենտրոն ընդունելով Լոռու մարզի Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղի բնակչուհի Հրածին Մալխասյանին, ոչ պատշաճ կերպով է կատարել մասնագիտական պարտականությունները, դրանց նկատմամբ դրսևորել է անփույթ, անբարեխիղճ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հղի կնոջ մահը:
«Չի ենթադրվում, որ այնպիսի կայքեր, ինչպիսիք Facebook-ն ու Twitter-ն են, մուտքի արգելքը կհանվի»,- հայտարարել է Վաեզին:
Տասնամյակների ընթացքում տարբեր կառույցներ են առաջարկվել թանգարանի տեղակայման համար, սակայն մինչ օրս դրանցից և ոչ մեկն իրականություն չի դարձել:
«Մեր տվյալներով` ռուսական ևս մեկ–երկու բանկային կառույց ցանկանում է դուրս գալ հայկական շուկա` այլ բանկեր գնելու կամ սեփականը բացելու միջոցով», – ըստ ԱՌԿԱ-ի՝ ասել է նա։
Հոկտեմբերի 6-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21011» և «Մերսեդես-Բենց S 420» մակնիշի ավտոմեքենաներ:
Սակայն, ավելորդ չէ նաև նշել, որ մինչ օրս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումներից կայքում հրապարակվել են միայն 2-ը, այն էլ` սահմանված ժամկետի խախտմամբ:
«Դրանք սուտ թվեր են, իրենք պարապ նստած են, անելիք չունեն, թվեր են նկարում: Ոլորտում աճ չկա, հակառակը՝ այս տարվա ընթացքում ձկնաբուծական 77 տնտեսություն է փակվել…
ԵՊՀ-ի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Էդուարդ Մելիքյանը «ԴիջիԹեք Էքսպո 2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել էր իր հեղինակած «Պարող շատրվաններ» նախագիծը: Մտահղացումը նա իրականացրել էր «National Instruments» ընկերության ինժեներների հետ համատեղ ջանքերով:
«Մաքսային միությունը տնտեսական պայմանագրի շրջանակների կազմակերպություն է, հետևաբար` դրան միանալ-չմիանալու, փաստաթուղթը ստորագրել-չստորագրելու հարցը կարող է դիտարկվել միայն մի տեսանկյունից` ՀՀ-ն, այդ պայմանագրին միանալով, ունենալո՞ւ է կոնկրետ, իրատեսական, տնտեսական շահ, թե՞ ոչ»:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.40-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Զովունի ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել պատանուն և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Պատուհանների մաքրումը շուտով կկատարվի առանց մարդկային գործոնի. պատուհանները կմաքրեն հատուկ պատուհան մաքրող ռոբոտները, որի գաղափարը պատկանում է Պոլիտեխնիկի ավագ դպրոցի սաներից մի քանիսին: Նրանք իրենց գաղափարը «Արմռոբոտիքս»-ի տաղավարում ներկայացնում էին հոկտեմբերի 4-6-ն ընթացող «ԴիջիԹեք Էքսպո 2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ:
ԱԱԽ անդամներն առաջարկություններ են ներկայացրել ՀՀ Նախագահին՝ սպառնալիքների չեզոքացմանն ու պետության պաշտպանության նախապատրաստմանն ուղղված քայլերի վերաբերյալ:
Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում է Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ում բարձր հովանու ներքո ստեղծված «Արագիլ» բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ ժամանակակից թանկարժեք բուժումը հասանելի է դառնում անապահով ընտանիքների համար։
Նրանք համոզված են, որ մինչ ծննդաբերելը Լիլիթը որեւէ խնդիր չի ունեցել, նաեւ կեսարյան հատման անհրաժեշտություն չի եղել, բայց բժիշկները որոշել են գնալ այդ քայլին, անզգայնացրել են Լիլիթին, որից հետո նա կոմայի մեջ է հայտնվել:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-ի գիշերը կնվազի 3-4, 9-ի ցերեկը և 10-11-ին կբարձրանա 5-7 աստիճանով:
Այս տարվա երկրորդ եռամսյակում Պետական եկամուտների կոմիտեին էլեկտրոնային եղանակով հաշվետվություններ են ներկայացրել ՀՀ-ում գործող 94,582 ընկերությունների 46%-ը կամ 43,488-ը:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 03.15-ին բերման են ենթարկել 1973 թ. ծնված Հարություն Ա.-ին և 1978 թ. ծնված Արման Թ.-ին, որոնք 2011 թ. նոյեմբերի 28-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էին խուլիգանության մեղադրանքով:
Հայաստանի արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը վաղը Բրյուսելում հանդիպելու է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշտոնի հետ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը, որը նախորդ տարի մարտի 23-ին դատապարտվել էր 4 տարի ազատազրկման, ազատ չի արձակվի. համաներումը նրա վրա պատժից ազատելու մասով չի տարածվում:
Հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում խորհրդի 7 անդամների միաձայն որոշմամբ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին:
ՀՀ փաստաբանների պալատի կողմից արտոնագրված փաստաբանին փաստաբանների պետական գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառելու համար նախատեսվել է գանձել տարեկան պետական տուրք` 60.000 ՀՀ դրամի չափով: