
Վթար` Գյումրի քաղաքում. տուժածի վիճակը ծանր է

Հոկտեմբերի 5-ին, ժամը 22.11-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ավտոկայանի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ, տուժածներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց. անհրաժեշտ է քարշակ ծառայության օգնությունը վնասված ավտոմեքենան տուգանային հրապարակ տեղափոխելու համար, հայտնում են ԱԻ նախարարությունից:
Պարզվել է, ժամը 20.00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շահումյան փողոցում՝ ավտոկայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են 1990թ. ծնված Ա. Մ.-ի վարած
«ՎԱԶ-2106» մակնիշի 63OO866 պետհամարանիշի և 1992թ. ծնված Ա. Յ.-ի վարած «ԲՄՎ» մակնիշի 21LL210 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ տեղափոխվել է Գյումրի քաղաքի ԲԿ: Բժիշկները Ա. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր: