
ՀՀ բանկերը 28.5 միլիոն դոլար են լցրել շուկա

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում գնել են 97,534,176 ԱՄՆ դոլար 404.60 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառել 126,078,921 ԱՄՆ դոլար 405.81 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այսպիսով, բանկերը 28.5 միլիոն դոլարով ավելի շատ են վաճառել, քան գնել։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 15,000,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 405.66 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 2,720,799 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 405.70 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,437,444 EUR 548.01 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 8,749,785 EUR 550.75 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 703,294,270 ՌԴ ռուբլի 12.45 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 85,457,903 ՌԴ ռուբլի 12.62 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: