
Գեղարքունիքի մարզում վրաերթի հետևանքով ՊՆ մայորը տեղում մահացել է

shamshyan.com –ի փոխանցմամբ` հոկտեմբերի 5-ի երեկոյան մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: «Mitsubishi Io» մակնիշի 30 ԼՏ 934 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 34-ամյա Կարեն Բունիաթյանը՝ նշված ավտոմեքենայով, Սեվան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, Գավառի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել, Արագածոտնի մարզի բնակիչ Դավիթ Կարապետյանին: Դ. Կարապետյանը տեղում մահացել է: Հաղորդվում է, որ վրաերթի հետևանքով մահացած Դ. Կարապետյանը ծառայում էր ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասում, որպես գումարտակի հրամանատար:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: