
Փարպիում տնակն ամբողջությամբ այրվել է. կա տուժած

Հոկտեմբերի 5-ին, ժամը 12.13-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Փարպի գյուղում այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Շտապօգնության աշխատակիցները Մ. Խ.-ին 1-ին կարգի այրվածքներով տեղափոխել են Աշտարակի ԲԿ, որտեղ տուժածի վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.48-ին, մարվել՝ 15.29-ին:
Փարպի գյուղի Ներսիսյան փողոցի թիվ 14 տան մոտակայքում ամբողջությամբ այրվել է Մ. Խ.-ին պատկանող տնակն` (30 քմ մակերեսով) գույքով: