
Լիվերպուլում վաճառվում է տունը, որտեղ անցել է Ջոն Լենոնի մանկությունը

Լիվերպուլի Վեյվերթի շրջանում վաճառվում է այն տունը, որտեղ անցել է լեգենդատր Ջոն Լենոնին մանկությունը: Նոր տանտերերն այն կարող են ձեռք բերել 150-250 հազար ֆունտով: Համենայն դեպս հենց այդքան է գործարքից նախատեսում ստանալ ներկայիս սեփականատերը` տունը աճուրդի հանելով:
Լենոն այդ տանն ապրել է մինչեւ հինգ տարեկանը: Ըստ լուրերի` հենց այստեղ է նա գրել «One After 909» երգը, երբ այցելել է պապին եւ տատին: Աճուրդը տեղի կունենա հոկտեմբերի 29 –ին, հաղորդում է The Guardian-ը: