Բաժիններ՝

Իրանի դեսպան. Ռուսաստանն ու Իրանը Ս-300-ի հարցով լուրջ բանակցություններ չեն վարում

Ռուսաստանի եւ Իրանի միջեւ զենիթահրթիռային Ս-300 համալիրների մատակարարման հարցը շոշափվել է, բայց լուրջ բանակցություններ այդ թեմայով չկան, հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Ռեզա Սաջադին:

«Սիրիայի հարցը ցույց տվեց, որ մենք եւ Ռուսաստանը մեկ նավակի մեջ ենք: Ինչ վերաբերում է գլխավոր հարցերին, ապա Ռուսաստանի հետ մենք շատ լավ փոխըմբռնում ունենք»,-ասել է նա:

Սակայն Ս-300-ի հարցը չի կարող խոչընդոտ դառնալ ռուս-իրանական հարաբերությունների զարգացման հարցում, հայտարարել է դեսպանը: Նա նշել է, որ «Ռուսաստանն ու Իրանը դեմ են միաբեւեռ աշխարհին, պատերազմների հրահրմանը: Մենք դեմ ենք Մերձկասպյան տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությանը»,-հայտարարել է դիվանագետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս