Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է սպորտային 2 ատրճանակ և տարբեր տրամաչափի 303 փամփուշտ:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Իրանի Արեւմտյան Ատրպատականի նահանգի պատվիրակությանը` նահանգապետ Վահիդ Ջալալզադեի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գլխավոր մուտքի պատին զետեղված բրոնզաձույլ դիմաքանդակի բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Հենրիկ Մալյանի դստերը՝ Նարինե Մալյանին:
Ալիևը նշել է, որ Պուտինի անվան հետ է կապված համաշխարհային արենայում Ռուսաստանի դիրքերի ամրագրումը, տարածաշրջանային ու միջազգային հարցերում նրա դերակատարության մեծացումը:
Ըստ տեղեկությունների ջրանցքում հայտնաբերված մահացածը Աշտարակ քաղաքի, Ռաֆֆու փողոցի բնակիչ 32-ամյա Սպարտակ Վարդանյան է, ով այս տարվա սեպտեմբերի 21-ից, որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից:
Ընդհանուր առմամբ, 2014 թվականի պետբյուջեում պաշտպանական ծախսերի մասնաբաժինը կազմել է 14.7 տոկոս:
Երևանի ստորգետնյա և վերգետնյա հասարակական տրանսպորտում ևս փակցված կլինեն գովազդային նյութեր ու տեղեկատվական ցուցանակներ, իսկ փողոցների երկայնքով նկատելի կլինեն գովազդային կրկնաձիգ գրաժապավեններ:
Խոլերայով վարակվելուց խուսափելու նպատակով պետական սահմանի անցման կետերում հսկողություն իրականացնող պետական և մասնավոր կառույցների աշխատակիցներն ուղևորների փաստաթղթերի հետ աշխատում են ձեռնոցներով:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմյանին:
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսաների նախարարությունը զգուշացրել է, որ մինչև հոկտեմբերի 17-ը գերատեսչության հաշվեհամարներում մնալու է 30 միլիարդ դոլար, մինչդեռ օրական ծախսերը կազմում են 60 միլիարդ դոլար:
Նշանակվել են ապրանքագիտական և դատատեխնիկական փորձաքննություններ:
ՈՍԿԻ` գնման գին` 15746.17 (-189.87), բացթողնման գին` 17115.40 (-206.38), ԱՐԾԱԹ` գնման գին` 258.40 (-2.4), բացթողնման գին` 280.87 (-2.61), ՊԼԱՏԻՆ` գնման գին`16674.60 (-455.05), բացթողնման գին` 18124.57 (-494.61), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 8583.40 (-63.74), բացթողնման գին` 9329.78 (-69.29):
2012 թվականին Լեհաստանը լքած վտարանդիների քանակը կազմել է 2.130.000 մարդ:
Վերջին փուլում (հունիսին) իրականացվել է բանակցությունների ձևաչափի փոփոխման փորձ:
Մինսկում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների Հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի հերթական` 20-րդ նիստը, որի ժամանակ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն ընտրվել է համակարգող խորհրդի նախագահ: Միաժամանակ որոշում է կայացվել կառույցի հաջորդ` 21-րդ նիստը 2014-ին անցկացնել Հայաստանում:
Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ԿԽՄԿ ներկայացուցիչներին կոչ արեց ավելի ակտիվ գործունեություն ծավալել Ադրբեջանում գերության մեջ պահվող ՀՀ քաղաքացի Հակոբ Ինջիղուլյանին վերաբերող հարցում և առավել հաճախակի այցելություններ կատարել վերջինիս:
Եթե իրանցիները լինեին ազատ ժողովուրդ, ապա կկրեին ջինսեր, կլսեին արևմտյան երաժշտություն և կանցկացնեին արդար ընտրություններ:
168.am-ի տեղեկություններով` նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: Նրա փոխարեն Արարատի մարզպետ է նշանակվել Գյուղատնտեսության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Դժբախտաբար, ռուսական կողմը դեռ արժանիորեն չի գնահատել Վրաստանի կողմից բարի կամքի դրսևորումը:
Քարայըլանը քննադատել է վարչապետ Ռեջեփ Էրդողանի ներկայացրած ժողովրդավարական բարեփոխումների նոր փաթեթը:
Հոկտեմբերի 6-ին Ժնևում, Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակներում, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ:
Այս մասին նշված է Şefkat-Der քաղաքացիական ասոցիացիայի պատրաստած զեկույցում:
Հայ ինժեներների կողմից նախագծված նոր սարքի շնորհիվ՝ այսուհետ կարելի է անմիջապես տեղեկանալ մարդու առողջության հիմնական նշաններին, օրինակ՝ սրտի աշխատանքին ու շնչառության արագությանը, թթվածնի քանակին, ճնշմանը, մարմնի ջերմաստիճանին, և այլն: Այն միանում է սմարթֆոնին և ցուցադրում է ձեր տվյալները:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 8-ին ժամը 10:00–ից մինչև ժամը 21:00–ը դադարեցվելու է Արաբկիր վարչական շրջանի գազամատակարարումը:
Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենան առևանգողը Երևանի բնակիչ, 47-ամյա Հակոբ Արաբյանն է և նրան ու ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական-քննչական գործողություններ:
Ջոն Մաքքեյնը կարծում է, որ գոյություն ունի մտավախություն, որ Վրաստանում նախագահական ընտրությունների անցկացումից հետո երկրում կարող է սկսել կալանավորման նոր ալիք:
Պարզվել է, որ բիոմթերք արտադրող ընկերություններն այնքան էլ բարեխիղճ գործունեություն չեն ծավալում: Ինչպես տեղեկացրեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, պարենային շուկայում հանձնաժողովը հայտնաբերել է տասնյակ խախտումներ՝ «Բիո», «էկո» անվանումներով մակնշումները իրականությանը չեն համապատասխանել:
Անդրադառնալով մասնագետների պահանջարկի խնդրին` Արմեն Աշոտյանը նշել է, որ տարեկան 2000 մասնագետների կարիքը պետությունը միանգամից չի կարող բավարարել, քանի որ պետության հնարավորություները սահմանափակ են:
Անսովոր ակցիան անցկացվում է արդեն 17-րդ անգամ անընդմեջ: