Բաժիններ՝

Որտեղ են ապրում միլիոնատերերը. Ամենաթանկ առանձնատների ցանկը

Ամերիկյան «Forbes» ամսագրի հրապարակած տեղեկություններով՝ միլիոնատերերին պատկանող ամենաթանկ անշարժ գույքի ցանկում առաջին հորիզոնականը զբաղեցրել է բիզնեսմեն Մուքեշ Ամբանին. նրա ունեցվածքը գնահատվում է 21,5 մլրդ դոլար, իսկ նրա առանձնատունը՝ ավելի քան 1 մլրդ դոլար:  Luxlux.net կայքը ևս կազմել է ամենաթանկ անշարժ գույքերի ցանկը, որոնք պատկանում են առավել հայտնի միլիոնատրերերի:

Ըստ այդ ցուցակի՝ առաջին հորիզոնականում Ռոման Աբրամովիչն է. նրա կապիտալը կազմում է 10,2 մլրդ դոլար: Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում գտնվող նրա առանձնատան արժեքը 2011-ին գնահատվել է 140 մլն դոլար:

Երկրորդ հորիզոնականում Լարի Էլիսոնն է (նրա ունեցավծքը կազմում է 43 մլրդ դոլար): «Oracle» ընկերության հիմնադիրն ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում 2004-ին առանձնատուն է կառուցել, որի արժեքն այժմ գնահատվում է 200 մլն դոլար: Առանձնատունը կառուցված է ճապոնական ոճով:

Ellison-Estate-460x296

Կարդացեք նաև

15,4 մլրդ դոլար արժողությամբ ունեցվածքի տեր Ռինատ Ահմետովը երրորդ հորիզոնականում է: Լոմդոնում նրա կառուցած առանձնատան արժեքը  2011-ին գնահատվում էր 221 մլն դոլար:

One-Hyde-Park-460x258

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս