Բաժիններ՝

Շվեյցարիայի ոստիկանությունը հրապարկել է Նիկոլայ II-ի թանկարժեք նվերի գողության մասին

Շվեյցարիայի ոստիկանությունը հաստատել է Ռուսաստանի կայսր Նիկոլայ II-ի կողմից իր երեխաների շվեյցարացի դաստիարակ Պիեռ Ժիլյարին  նվիրած թանկարժեք զարդի գողության փաստը, շաբաթ գրել է շվեյցարական  «Le Matin» պարբերականը:

Հանցագործությունը կատարվել է Լոզան քաղաքում դեռ 2009թ-ին, սակայն այդ մասին շվեյցարական լրատվամիջոցներին հայտնի է դարձել միայն օրերս, այն բանից հետո, երբ Ժիլյարի զարմիկը ցանկացել է իմանալ Ռոմանովների նվիրած զարդի մասին, որը նախնիները հանձնել էին համալսարանին: Պարզվել է, որ թանկարժեք իրը գողացվել է համալսարանական գրադարանից: Համալսարանի ղեկավարությունը տեղեկացրել է գողության փաստի մասին, սակայն  որոնումներն արդյունք չեն տվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս