
Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանն ամուսնացել է գերմանացի գործարարի հետ

Հայ գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանն ամուսնացել է գերմանացի գործարար Յոհաննես Շպերի հետ. այդ մասին շախմատիստուհին պատմել է armchess.am –ին:
«Մենք սկսել ենք շփվել ինտերնետով, մոտ երկուսուկես տարի առաջ: Ասեմ, որ մեզ մոտ ամեն ինչ սկսվեց հենց շախմատից: Յոհաննեսը զբաղվել է շախմատով պատանեկան տարիներին: 1984-ին եղել է Բավարիայի մինչեւ 16 տարեկան շախմատիստների փոխչեմպիոն: Մեր շփումը սկսվեց նրանից, որ նա ինձ նամակ գրեց, որտեղ ասում էր, որ շատ հավանել է իմ շախմատային խաղը, հաջողություն է մաղթում ինձ մրցաշարերիս ընթացքում:
Համացանցով շփվելուց կես տարի անց Յոհաննեսը խնդրեց հանդիպել: Նա եկավ Հայաստան, եւ մենք հանդիպեցինք: Դրանից հետո նա հաճախ սկսեց մեր երկիր գալ, եւ աստիճանաբար մեզ մոտ ամեն ինչ ստացվեց…»:
Մանրամասն` սկյզբնաղբյուր կայքում: