Բաժիններ՝

Փախուստի դիմածները հայտնաբերվեցին

Հոկտեմբերի 6-ին, ժամը 14.20-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողներին է մոտեցել 1966 թ. ծնված Գագիկ Դ.-ն և հայտնել, որ Վարդանանց փողոցում գտնվող «Վերնիսաժ» տոնավաճառում երկու երիտասարդներ իր սեղանից բացահայտ հափշտակել են «Նոկիա 8800» բջջային հեռախոս և «Օպել» մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ավտոմեքենան հայտնաբերվել է Երևանի Բեյրութի և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում, որի վարորդ` 1953 թ. ծնված Արայիկ Գ.-ն և Գագիկ Դ.-ն հրավիրվել են բաժին, իսկ ավտոմեքենայի երկու ուղևորներ` 1996 թ. ծնված Դավիթ Մ.-ն ու 1997 թ. ծնված Ալբերտ Ա.-ն բերման են ենթարկել բաժին, որտեղ Դավիթ Մ.-ն ներկայացրել է նշված հեռախոսը, իսկ Ալբերտ Ա.-ն ներկայացրել է գաղտնի փականով ծալովի դանակ:

Նշանակվել են ապրանքագիտական և դատատեխնիկական փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս