Խոլերայի դեմ կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են

Հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում խոլերայի լարված համաճարակային իրավիճակով պայմանավորված` ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՀՀ պետական սահմանի Մեղրու և «Զվարթնոց» օդանավակայանի անցման կետերում շարունակվում  են կանխարգելիչ և սահմանափակող բոլոր անհրաժեշտ միջոցառումները հանրապետության տարածք խոլերա հիվանդության ներբերումը և հետագա տարածումը կանխարգելելու նպատակով:

Իրանի Իսլամական Հանրապետությունամ պաշտոնական տվյալներով Իրանում խոլերայով հիվանդության դեպքերի թիվը հասել է 210-ի։ Հիվանդների  մեծ մասը Աֆղանստանի քաղաքացիներ են: Հիվանդությունն Իրան է ներբերվել Աֆղանստանի և Պակիստանի տարբեր վայրերից։

ՀՀ առողջապահության նախարարի` ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցման և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սանիտարական կարանտինային կետերի կողմից ՀՀ տարածք խոլերայի ներբերման կանխարգելման միջոցառումների ուժեղացման մասին հրամանի պահանջով արդեն կատարվել է Իրանից Հայաստան ժամանող  1564 ուղևորների զննում և ջերմաչափում։ Նրանցից  1195-ը Հայաստան է ժամանել ՀՀ պետական սահմանի Մեղրու անցակետով, իսկ  369-ը` Թեհրան-Երևան չվերթով` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով։ Խոլերայի կասկածով հիվանդներ չեն հայտնաբերվել: Միաժամանակ հիվանդության կանխարգելման վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվություն է տրամադրվել Թեհրան  մեկնող 962 ՀՀ քաղաքացիներին։ Նրանցից 928-ը Իրանի Իսլամական Հանրապետություն է մեկնել Մեղրու անցման կետով,  34-ը` «Զվարթնոց»  օդանավակայանից։

Խոլերայով վարակվելուց խուսափելու նպատակով պետական սահմանի անցման կետերում հսկողություն իրականացնող պետական և մասնավոր կառույցների աշխատակիցներն ուղևորների փաստաթղթերի հետ աշխատում են ձեռնոցներով: Սննդամթերքի հետ վարակի ներթափանցումը կանխելու նպատակով մաքսային ծառայության և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հսկիչ կետերում արգելվում է ուտելիքն առանց փաթեթավորման  Հայաստանի Հանրապետություն ներկրել։

Սանիտարական կարանտինային կետերն ապահովված են ախտահանիչ նյութերով և ախտահանման սարքերով, անհատական պաշտպանության միջոցներով, նմուշառման պարագաներով, խոլերայով հիվանդին առաջին օգնության տրամադրման միջոցներով, խոլերայով հիվանդի հետ աշխատելու լրակազմով:

Շարունակվում է ուժեղացված հսկողությունը նաև Մեղրու տարածաշրջանի բաց ջրամբարների ջրի նկատմամբ։

Պետական սահմանի անցման կետերում խոլերայի՝ ՀՀ ներբերմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ Հայաստանում հիվանդության դեպք չի արձանագրվել:

ՀՀ առողջապահության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։