Գագիկ Խաչատրյանն ընտրվել է ԱՊՀ անդամ պետությունների Հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ

Մինսկում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների Հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի հերթական` 20-րդ նիստը, որի ժամանակ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն ընտրվել է համակարգող խորհրդի նախագահ: Միաժամանակ որոշում է կայացվել կառույցի հաջորդ` 21-րդ նիստը 2014-ին անցկացնել Հայաստանում:

Համակարգող խորհրդի նիստում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ ԱՊՀ անդամ պետությունների հարկային օրենսդրության և վարչարարության փոփոխությունների անհրաժեշտության մասին: Մասնակիցներն անդրադարձել են նաև ԱՊՀ անդամ պետություններում հարկային կարգավորման ոլորտում ներդրված նորարարական մոտեցումներին, քննարկել հարկային համակարգերի գործունեության հիմնական ցուցանիշների, տնտեսության նկատմամբ հարկային բեռի մակարդակի, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետություններում 2011-2012թթ. ՓՄՁ սուբյեկտների կողմից պարզեցված հարկային ռեժիմների կիրառման վերլուծության արդյունքները:

ՀՀ ԿԱ ՊԵԿ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031