Վրաստանի նախագահական ընտրություններից հետո կարող են կալանավորել Սաակաշվիլիին. Ջոն Մաքքեյն
Geotimes.ge-ի փոխանցմամբ՝ ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը կարծում է, որ գոյություն ունի մտավախություն, որ Վրաստանում նախագահական ընտրությունների անցկացումից հետո երկրում կարող է սկսել կալանավորման նոր ալիք, որը կառնչվի նաև արդեն նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին.
«Նախորդ տարի Վրաստանում անցկացված ընտրությունները եղել են ազատ ու արդար: Վրաստանի նոր վարչապետին մեղադրել են ռուսամետ հայացքներ ունենալու մեջ: Այդ պատճառով էլ գոյություն ունի մտավախություն, որ հենց Սաակաշվիլին հեռանա նախագահի պաշտոնից, ապա երկրում կսկվեն կալանավորումներ:
Հնարավոր է կալանավորեն նաև հենց իրեն՝ Սաակաշվիլիին: Սակայն ժամանակավոր կառավարությունը չի կարող գնալ այդ ճանապարհով: Միևնույն ժամանակ վարչապետը գլուխ է հանում տնտեսությունից, և հենց դրա համար էլ նար դեռ ձգտում է ԵՄ-ի հետ մերձենալուն:
Սակայն ամենաշատը մտահոգում է Ռուսաստանի ռազմական հզորության ընդլայնումը, ինչպես նաև Աբխազիայի ու Հարավային Օսիայի բնակիչներին Ռուսաստանի քաղաքացի դարձնելու փորձերը: Իրավիճակն այնտեղ դեռ շատ անկայուն է, ինչի համար էլ մենք պետք է ամեն ինչ անենք՝ նրանց օգնելու համար»:
Հիշեցնենք, որ Վրաստանում նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա հոկտեմբերի 27-ին: