Վրաստանը մասնակցելու է Սոչիի օլիմպիական խաղերին. կառավարություն

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունը հատուկ հայտարարություն է արել Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերի վերաբերյալ.

«Վրաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն Վրաստանի կառավարության աջակցությամբ բարի կամք է դրսևորել և ելնելով ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման կարևորությունից՝ որոշում է ընդունել մասնակցել 2014 թվականին Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերին:

Մենք կարծել ենք և այժմ էլ կարծում ենք, որ մեր պետությունների հարաբերությունների կարգավորումն ունի չափազանց մեծ կարևորություն երկու երկրների քաղաքացիների համար: Դժբախտաբար, ռուսական կողմը դեռ արժանիորեն չի գնահատել Վրաստանի կողմից բարի կամքի դրսևորումը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031