Արտակարգ դեպք՝ Երևանում. ավտոառևանգիչը մեքենան փախցնելու ժամանակ վրաերթի է ենթարկել մեքենայի տիրոջը
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները որոնում են հոկտեմբերի 5-ին Երևանում վարորդին ծեծի ենթարկած, այնուհետև նրա ավտոմեքենան առևանգած ու վարորդին վրաերթի ենթարկած անձին:
Այդ օրը ժամը 11:30-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Ա. Ավետիսյան փողոցում քաղաքացին ավտոմեքենայից դուրս է հանել վարորդին և նստել նրա մեքենան ու դիմել փախուստի:
Նշված վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները պարզել են, որ վարորդը եղել է Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչ, 55-ամյա Հակոբ Մելիքյանը, ով ВАЗ 2107 մակնիշի 13 ՏՕ 806 համարանիշի ավտոմեքենայով, անհատական հիմունքներով, տաքսի է վարում, մոտ 45-50 տարեկան ուղևորի հետ ուղեվարձ չվճարելու հարցի շուրջ վիճաբանություն է ունեցել ավտոմեքենայի մեջ, որից հետո այն շարունակվել է դրսում, ու այդ ժամանակ ուղևորը նստել է մեքենայի ղեկին և փորձել դիմել փախուստի:
Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենան առևանգողը Երևանի բնակիչ, 47-ամյա Հակոբ Արաբյանն է և նրան ու ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական-քննչական գործողություններ:
Մանրամասները կարդացեք այստեղ՝