
Թուրքիայում սեռական շահագործման է ենթարկվում ավելի քան 100.000 կին

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում սեռական շահագործման է ենթարկվում ավելի քան 100.000 կին: Այս մասին նշված է Şefkat-Der քաղաքացիական ասոցիացիայի պատրաստած զեկույցում: Մինչև 3000 մարմնավաճառ աշխատում է Թուրքիայի 81 նահանգներից 55-ում գործող հասարակաց տներում: Երկրում կա ևս 15.000 գրանցված մարմնավաճառ: Ընդ որում, այդ կանաց տարիքը երբեմն անցնում է 60-ից:
Սակայն զեկույցի ամենաապշեցուցիչ ասպեկտն այն է, որ փողոցում սեռական ծառայություններ մատուցող կանանց քանակը գերազանցում է 100.000-ի սահմանագիծը, որոնց կեսն անչափահասներ են: Զեկույցում նշված է, որ անչափահասների մեծ մասը ներկայացնում են երկրի արևելյան ու հարավ-արևելյան նահանգներում բնակվող աղքատ ընտանիքների ներկայացուցիչները, որոնք դարձել են տվյալ ոլորտում գործող մաֆիայի զոհը: