Իրանցիներն ու իսրայելցի լրագրողները դեմ են արտահայտվել Նեթանյահուի խոսքերին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն օտար լրագրողների հետ զրույցում հերթական անգամ փորձել է վատաբանել իր քաղաքական ու գաղափարական գլխավոր հակառակորդ Իրանին, սակայն ֆիասկո է կրել:

Խոսելով իրանական փակ հասարակության ու ճնշումների մասին՝ Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանում ազատության շուրջ տիրող իրավիճակը գտնվում է շատ ավելի վատթար վիճակում. «Եթե իրանցիները լինեին ազատ ժողովուրդ, ապա կկրեին ջինսեր, կլսեին արևմտյան երաժշտություն և կանցկացնեին արդար ընտրություններ»: Նեթանյահուն քննադատել է նաև Իրանում համացանցի գրաքննումը:

Նեթանյահուի այս խոսքերին պատասխանել են իրենք՝ իրանցիները: Բազմաթիվ իրանցի երիտասարդներ Twitter-ում Իսրայելի վարչապետին «հեղեղել» են իրենց ջինսերով լուսանկարներով: Իրանցիներից մեկը Նեթանյահուին հասցեագրել է հետևյալ գրությունը.

«Ես ջինսեր եմ կրում, և կարող եմ դրանցում իմ լուսանկարը համացանցով ուղարկել Նեթանյահուին, սակայն այն դեպքում, եթե Իրանում նրա լրտեսները հանկարծ չեն հայտնաբերել ջինսեր կրող և իրենց iPhone-ներով արևմտյան երաժշտություն լսող մարդկանց»:

Նշվում է, որ Նեթանյահուի խոսքերին դեմ են արտահայտվել նաև իսրայելցի լրագրողները:

Տեսանյութեր

Լրահոս