Բաժիններ՝

Լեհ երիտասարդները շարունակում են լքել երկիրը

Լեհական Rzeczpospolita թերթի փոխանցմամբ՝ 2012 թվականին Լեհաստանը լքած վտարանդիների քանակը կազմել է 2.130.000 մարդ: Նախորդ տարվա համեմատ՝ դա 70.000-ով ավելին է: 38 միլիոնանոց Լեհաստանում երրորդ տարին անընդմեջ աճում է երկիրը լքողների քանակը՝ չնայած Արևմտյան Եվրոպայում տնտեսական աճի տեմպի դանդաղեցմանը:

Մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ արտերկրում վաստակելու նպատակով հայրենիքն առավել ակտիվորեն լքում են երիտասարդ լեհերը, իսկ մեկ տարուց ավելի ժամկետով հայրենիքի սահմաններից դուրս բնակվող լեհերի քանակը կազմում է 1.6 միլիոն մարդ:

Թերթի տվյալներով՝ վտարանդիներից 1.4 միլիոնի տարիքը կազմում է 39-ից ցածր: Նրանց թվում ամենամեծ խումբը կազմում են 25-34 տարեկանները՝ 726.000 մարդ: Լեհաստանում նրանց ընդհանուր քանակը կազմում է 6.850.000 մարդ: Դա նշանակում է, որ երկիրը լքել է տարիքային տվյալ կատեգորիայի յուրաքանչյուր 10-րդ լեհը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս