
Զինամթերքը թողել է Հանրապետության հրապարակում

Հոկտեմբերի 6-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Հանրապետության հրապարակի թանգարանի հետևում` աղբարկղի մոտ, զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է սպորտային 2 ատրճանակ և տարբեր տրամաչափի 303 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: