Բաժիններ՝

Պլանավորված չէ Ժնևյան բանակցությունների ձևաչափի փոփոխում. Զալկալիանի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ժնևյան բանակցությունների հերթական փուլն անցկացվելու է նոյեմբերի 5-6-ին: Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ պլանավորված չէ Ժնևյան բանակցությունների ձևաչափի փոփոխում.

«Վերջին փուլում (հունիսին) իրականացվել է բանակցությունների ձևաչափի փոփոխման փորձ: Մենք թույլ չենք տա դա: Այդ մասին մենք արդեն իսկ իրազեկել ենք Ժնևյան բանակցությունների համանախագահներին, և հաջորդ փուլը վերստին կանցկացվի նույն ձևաչափով: Մենք դեռ տեղեկություններ չունենք այն մասին, որ Սուխումի և Ցխինվալի ներկայացուցիչները ներկա չեն գտնվելու բանակցություններին»:

Ժնևյան բանակցությունները ԵՄ-ի, ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի միջնորդությամբ անցկացվում են 2008 թվականի հոկտեմբերից՝ օգոստոսյան պատերազմից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031