Հասան Ռոուհանին չեղյալ է հայտարարել ամենամյա հակաիսրայելական կոնֆերանսի անցկացումը

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի աշխատակազմն այսօր չեղյալ է հայտարարել հակաիսրայելական ամենամյա կոնֆերանսը, որը Թեհրանում ավանդաբար անցկացվում է 2005 թվականից:

Իրանի ղեկավարությունը հասկացնել է տվել, որ կոնֆերանսը չեղյալ է հայտարարվել նոր իշխանությունների արտաքին քաղաքականությանը չհամապատասխանելու համար, որոնք փորձում են գտնել արտաքին աշխարհի հետ նորմալ փոխգործակցելու ուղին:

Իրանցի պահպանողականներն արդեն իսկ դատապարտել են Ռոուհանիի այդ որոշումը՝ կոնֆերանսի չեղյալ հայտարարումը որակելով որպես «աղետ» և «խոշոր սխալ»: Միջոցառման կազմակերպիչներն ընդգծում են, որ «Նոր հորիզոններ» կոնֆերանսը հանդիսացել է հակասիոնիստական խոշորագույն միջոցառումը, որի չեղյալ հայտարարումը բացասաբար կազդի հակաիսրայելական շարժման վրա:

Կոնֆերանսին պատրաստվում էր մասնակցել 50 իրանցի և 63 օտարազգի: Այդ անձանց հրավերներ ուղարկվել են դեռևս Մահմուդ Ահմադինեժադի նախագահության ժամանակ: Հենց նրան են համարում կոնֆերանսի գլխավոր նախաձեռնող ու ոգեշնչող:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031