«Բացառված չէ, որ Մարտին Գալստյանը պարզապես համարում է, որ ներքին խողովակով անհանգստություն փոխանցելը չի տալիս բավարար արդյունք, և որոշել է բարձրաձայնել ազդակը…». Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Կենտրոնական բանկի նախագահ Գալստյանը հայտարարել է, որ գազի գնի բարձրացման դեպքում Հայաստանում կարող է նվազել զբաղվածությունը եւ աճել գները։ Մի քանի օր առաջ ԿԲ նախագահը նույն հարցի վերաբերյալ նշել էր՝ պատասխանելով լրագրողներին, որ ԿԲ–ն չի քննարկում ապոկալիպտիկ սցենարներ։

Հիմա նա ասում է, որ կլինի զբաղվածության անկում եւ գնաճ։ Փաստացի, ԿԲ–ն այդուհանդերձ ունի այդպիսի սցենարի առնվազն նախնական, հպանցիկ գնահատական։ Մյուս կողմից, այստեղ թերեւս առնվազն այդ հպանցիկ ազդեցությունը գնահատելու համար նույնիսկ հատուկ աշխատանք պետք չէ, պետք է ունենալ պարզ տրամաբանություն։

Մի քիչ էլ թերեւս բարոյականություն։ ԿԲ նախագահի պարագայում կարծես թե առնվազն այդ մի քիչն աշխատել է եւ նա թերեւս իր պարտքն է համարել որեւէ առիթով բարձրաձայնել, թե ինչ կարող է նշանակել գազի գնի թանկացումը Հայաստանի տնտեսության համար։ Իսկ սա թերեւս կարող է նշանակել, որ ԿԲ նախագահը չի տեսնում այդ ազդակը կամ ահազանգը ներիշխանական խողովակներով տեղ հասցնելու հնարավորություն եւ կարիք է տեսնում բարձրաձայնել, այն բանից հետո, երբ մի քանի օր առաջ այդ սցենարը գնահատել էր ապոկալիպտիկ։

Բացառված չէ, որ Մարտին Գալստյանը պարզապես համարում է, որ ներքին խողովակով անհանգստություն փոխանցելը չի տալիս բավարար արդյունք, չի արժանանում բավարար ուշադրության, եւ ըստ ամենայնի որոշել է բարձրաձայնել ազդակը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930