
ՀՀ ոստիկանություն. Քոլեջի բակում տեղի ունեցած պայթյունից տուժել է երեք քաղաքացի

Հոկտեմբերի 11-ին, ժամը 10.00-ին, «Երևան» բժշկական կենտրոնից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «դեմքի վերին ծնոտի պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 63-ամյա Կնյազ Հ.-ն, ժամը 10.15-ին՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, «ձախ ականջի վնասվածք» ախտորոշմամբ՝ 1997 թ. ծնված Մանուկ Մ.-ն, իսկ ժամը 10.55-ին՝ «աջ ազդրի միջին 3-ականի ծակված վերք» ախտորոշմամբ՝ նույն բժշկական կենտրոն է տեղափոխվել 1998 թ. ծնված Արամ Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ պայթյունն առաջացել է քոլեջի բակում՝ Կնյազ Հ.-ի կողմից շինարարական աղբը այրելու հետևանքով:
Ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: