
Օպերլիազորներն ազատ արձակվեցին դատարանի դահլիճից

Ոստիկանությունում խոշտանգումների վերաբերյալ գործով ամբաստանյալներ, Երևանի վարչության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանը և Արտակ Բարսեղյանը դատապարտվեցին 3 տարվա ազատազրկման՝նույնքան ժամանակով զրկվելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ,այսօր հրապարկված դատավճռով նրանք մեղավոր ճանաչվեցին ՀՀ քր.օր.-ի 309-րդ հոդվածի 2 մասով և 314-րդ հոդվածով՝ նախաքննությամբ ձեռք բերված ու դատաքննությամբ հետազոտված ապացույցներով հիմնավորված պաշտոնեական լիազորություններն անցնելը՝ մասնավորապես, խոշտանգումներ և պաշտոնեական կեղծիք կատարելը: Դատարանը միաժամանակ,կիրառելով համաներման մասին վերջերս ընդունված որոշումը, ամբաստանյալներին ազատեց հիմնական պատիժը՝ ազատազրկումը կրելուց, և նրանք ազատ արձակվեցին դատարանի դահլիճից:
Մանրամասները կարդացեք այստեղ՝