Բաժիններ՝

Դեկտեմբերին ԵՄ-ում կսկսի գործել ներգաղթյալներից պաշտպանվելուն միտված Eurosur սահմանային վերահսկման համակարգը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2012 թվականին ԵՄ-ի սահմաններն ապօրինի հատել է ավելի քան 72.000 մարդ: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունը:

ԵՄ-ում ներգաղթի (թե՛ օրինական, թե՛ ապօրինի) կտրուկ աճի ֆոնին եվրոպական ընկերակցության անդամ երկրները պայմանավորվել են ստեղծել սահմանային վերահսկման գլոբալ համակարգ: Այդպիսի համակարգ է դառնալու Eurosur-ը, որի գործունեության կանոնները նախօրեին հավանության են արժանացել Եվրոպական խորհրդարանի կողմից:

ԵՄ-ին մտահոգում է նաև Եգիպտոսում տիրող տնտեսական բարդ իրավիճակը, որտեղից յուրաքանչյուր պահի կարող է գրանցվել ներգաղթյալների նոր հոսքեր: ԵՄ-ում կարծում են, որ իր հարավային սահմաններին ընկած այդ գրեթե 90 միլիոն բնակչությամբ երկրում իրավիճակի վատթարացումից առաջին հերթին կտուժեն Հունաստանն ու Իտալիան, ուր կուղևորվեն եգիպտացիները:

Eurosur-ը ԵՄ-ի անդամ երկրներից 18-ում սկսելու է գործել 2013 թվականի դեկտեմբերի 2-ից: ԵՄ-ի մնացյալ երկրները ծրագրին միանալու են մինչև 2014 թվականի դեկտեմբերի 1-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս