
Վահան Հովհաննիսյանը տեղում փորձարկեց Արմեն Աշոտյանի նվերը (տեսանյութ)

Այսօր ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննսյանի «Մանդիլիոն» ռուսալեզու գրքի շնորհանդեսին հյուրընկալել էին Վ. Հովհաննիսյանի մտերիմները, կուսակից ընկերներ, պատգամավորներ: Ներկա էր նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով ՀՅԴ պատգամավորին շնորհավորանքներից բացի՝ նաև նվեր էր բերել. «Ստեղծագործող մարդուն էլ ի՞նչ պետք է նվիրես` գրիչ»,- ասաց Աշոտյանը:
Վահան Հովհաննիսյանն էլ նախընտրեց հենց տեղում ստուգել` Հանրապետական նախարարի նվիրած գրիչը գրո՞ւմ է, թե՞ ոչ. «Դատելով ամեն ինչից, պարոն Աշոտյանը թանկ գրիչ է բերել: Եկեք սրանով էլ մակագրեմ, տեսնենք՝ գրո՞ւմ է թե՞ ոչ, թե չէ՝ էլ ի՞նչ կարելի է սպասել»: Արմեն Աշոտյանն էլ կատակեց. «Դատալեով ամեն ինչից՝ Աշոտյանը գրիչը չի գնել, իրեն նվիրել են, ինքն էլ բերել է»:
Մանրամասն՝ 168.am-ի տեսանյութում: