
Շղթայական ավտովթար՝ «Օկտան» հացատան հարևանությամբ

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 15:40-ի սահմաններում Գրիբոյեդով փողոցում՝ «Օկտան» հացատան հարևանությամբ, բախվել են Lexus մակնիշի 55 ՏԼ 515 համարանիշի, Opel մակնիշի 563 ԼՍ 61 համարանիշի, Mercedes մակնիշի 19 VP 009 համարանիշի և ВАЗ 2121 մակնիշի 77 ՕՍ 004 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
Վթարի մեղավորը Lexus-ի վարորդն է եղել, ով չթույլատրելի հատվածով փորձել է շրջադարձ կատարել, ինչից հետո էլ տեղի է ունեցել շղթայական ավտովթարը:
Մանրամասները կարդացեք այստեղ՝