«Բառեր չեմ գտնում արտահայտելու իմ զգացմունքները: Ես շնորհակալ եմ այս հրաշք կառույցի ստեղծողներին`այն բարերարներին, ում ջանքերով կյանքի է կոչվել այս համալիրը,…ես ուղղակի ցնցված եմ»:
Սասուն Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Սևանի քաղաքային հին այգու տարածքում գտնվող կիսակառույց շինությունում՝ակնհայտ տասնվեց տարին չլրացած 13-ամյա իր ծանոթ աղջկա համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:
Փաստի առթիվ հոկտեմբերի 8-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդ 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Մենք դատի չենք տվել, դուք տեսաք, որ 424 մլն-ի հետ կապված ֆինանսների նախարարության համապատասխան վարչությունը եկավ եւ ասաց, որ այս գումարը դուք չպիտի մուծեք, քանի որ չարաշահում տեսան:
Կուբայական հեղափոխությունից հետո հայ նշանավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն առաջիններից մեկն էր, ով խորհրդային պատվիրակության ոչ մեծ կազմի հետ հյուրախաղերով մեկնեց Ազատության կղզի:
PicsArt-ը մեծ ճանաչում ունեցող հավելված-ֆոտոխմբագիր է, որի միջոցով կարող եք խմբագրել նկարները, տարբեր կոլաժներ ստանալ, սպիտակ թղթի վրա զրոյից նկարել, կամ նկարների վրա նկարել, և այլն: Հավելվածն ունի նաև տեսախցիկ, կարող եք լուսանկարել ինչ-որ բան և խմբագրել, կամ էլ ինքներդ ընտրել որևէ նկար: Այս հավելվածով խմբագրված ցանկացած նկար հետագայում կարող եք տարածել որևէ սոցիալական ցանցում:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում քննարկել է «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը և Վահան Բաբայանը:
«Ընտրությունները միջազգային չափանշներին չեն համապատասխանել»,-հայտարարել է Հարֆը` նշելով, որ քվեարակության ժամանակ արձանագրվել են լցոնման դեպքեր եւ անփութություն` ձայների հաշվարկի ժամանակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախագահը իր և ամբողջ հայ ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել «Արարատ-73»-ի վետերաններին, մաղթել առողջություն և ցանկացել, որ նրանք միշտ լինեն մեր հավաքականի, մեր ֆուտբոլիստների կողքին:
Մեկ խնձորի սերմերում պարունակվող յոդը բավարարում է մարդու օրգանիզմի մեկ օրվա պահանջարկը` մոտ 150 մկգ։ Խնձորենու տերևները զգալի քանակությամբ ասկորբինաթթու են պարունակում (խնձորենի անտառայինը` մինչև 400 մգ)։
Կատարվում է քննություն:
Վերջապես հնարավորություն ունենք հասկանալու, թե ինչ տնտեսական սպասումներ ունի մեր կառավարությունը: 2014թ. բյուջեի նախագիծն, ի վերջո, տնտեսական սպասումների արտահայտությունն է: Մի բան է հայտարարելը, թե մի քանի տոկոս գնաճ են կանխատեսում:
Հոկտեմբերի 9-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Վրաստանի Թբիլիսի քաղաքից ՀՀ են տեղափոխել 1978 թ. ծնված Արման Մ.-ին:
Համաներման կիրառմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից առ այսօր ազատ են արձակվել 462 դատապարտյալներ:
Առանց այդ ստանդարտները ներդնելու՝ դեղագործությունը Հայաստանում չի կարող զարգանալ. դա միանշանակ է, քանի որ, եթե մենք նպատակ ունենք ոչ միայն տեղական շուկան, այլ նաև արտահանումը ընդլայնել, ապա մեր ընկերությունները պետք է GMP (Պատշաճ արտադրական գործունեություն) ստանդարտներ ներդնեն:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները Գյումրու տնակային ավաններում, անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում բնակվող ընտանիքներին օգնություն տրամադրելու և տեսանյութ պատրաստելու նպատակով այցելեցին քաղաքի տնակային ավաններից մեկը:
Ինսուլինակախյալ հիվանդների` անվճար դեղ ստանալու իրավունքի իրացումը պատշաճ և անխափան ապահովելու նպատակով կառավարությունը սահմանել է, որ ՀՀ 2013-2019 թթ. կարիքների համար ՀՀ առողջապահության նախարարության կողմից ինսուլինի խմբաքանակների գնումներն իրականացվելու են բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու, «Նովո-Նորդիսկ Ա/Ս» ՍՊԸ-ից:
Հայաստանի իշխանությունը պետք է հրապարակայնորեն ընդունի, որ սեպտեմբերի 3-ի` իր որոշման պատճառով Հայաստանը հեռացավ Եվրոպական միությունից: Վերջինս այժմ այլ կերպ է նայում Հայաստանին, իսկ Հայաստանի իշխանությունը կորցրել է Եվրոպական միության վստահությունը և հավատը ոչ այնքան վերոնշյալ որոշման, այլ այն պատճառով, թե ինչպես ընդունվեց այդ որոշումը, և ինչ բացատրություն տրվեց այդ առնչությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 11-12-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
«Ոչ մի ներքաղաքական խնդիր չկա։ Որպեսզի ավելի պարզ դառնա, թե ինչու նման պահանջ ներկայացված, ես խորհուրդ եմ տալիս յուրաքանչյուրին բացել Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ եզրակացությունը 2011 թվականին ընդունված Ընտրական օրենսգրքի վերաբերյալ։ Այնտեղ դուք կտեսնեք, որ նրանք այդ հարցը բարձրացնում են, և հասկանալով, որ խնդիրը սահմանադրական արգելքի մասին է, միևնույն է՝ նշում են, որ եվրոպական վերջին նորմատիվներին, նման պահանջ, ըստ եվրոպական նորմատիվների, չպետք է լինի։
«Դա բռնության քրեորեն պատժելի կոչ է, եւ եթե Խաչիկ Ասրյանը չհեռացվի պաշտոնից եւ անմիջապես քրեական պատասխանտվության չենթարկի, նշանակում է, որ տեռորը արդեն պետական քաղաքականության մաս է կազմում եւ այդ ամենը արվում է Սերժ Սարգսյանի հովանավորությամբ»:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին, Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին:
Վիլֆրիդ Մարտենսն անուրանալի ավանդ ունի Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքի՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության հիմնադրման, կայացման և բազում հաջողությունների հարցում:
Անվտանգության խնդիր այսօր չկա դրված: Սա միայն ենթադրությունների հիմքում ընկած հիպոթեզ է: Խնդիրն անվտանգության հետ կապված չէ. մենք այդ նույն անվտանգության խնդիրը տարիներ առաջ ՌԴ-ի հետ լուծել ենք` լավ, թե վատ, դա այլ հարց է, բայց խնդիրը լուծված է:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանն ազատվել զբաղեցրած պաշտոնից:
ՀՀ 2013 թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից ևս մեկում կատարած փոփոխություններով և լրացումներով կառավարությունը պետբյուջե է ներառել Իրանի Իսլամական Հանրապետության հետ 2011-ին ստորագրված Փոխըմբռնման հուշագրով ստացված 2 մլն ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհով Մեղրու և Ագարակի համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման ծրագիրը: Նախագծման աշխատանքն ավարտվել է, ճշտվել են ներմուծվող ապրանքի ցանկն ու քանակը, ինչպես նաև աշխատանքի ծավալը:
Մանե Մովսիսյանն, ըստ մեղադրական եզրակացության, ՀՀ Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղի շրջակայքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասում աշխատելու ընթացքում փոխանցել է նաև ծառայության բերմամբ իրեն հայտնի դարձած, մասնավորապես` այդ զորամասի վերաբերյալ տեղեկությունները, որոնք ռազմական բնագավառի պետական գաղտնիք են:
ՀՀ քրեական և զինվորական վերաքննիչ դատարանն այսօր քննել է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի միջնորդությունը՝ ազատամարտիկի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու մասին: