
Ուկրաինայի հետ ԵՄ-ի Ասոցացման համաձայնագիր կնքելը չի կատարվի Ռուսաստանի հաշվին. Ֆյուլե

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ Ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Կիևում եվրոպական ինտեգրման շուրջ կազմակերպված կլոր սեղանի շուրջ հայտարարել է, որ ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումը չի լինի Ռուսաստանի հաշվին.
«Ընդհակառակը, Ռուսաստանը նույնպես շատ մեծ առավելություններ կստանա եվրոպական ավելի լայնարձակ տնտեսությունում «Արևելյան գործընկերության» երկրների ինտեգրացումից: Համաձայնագիրը ոչ թե խլում է ձեր ինքնիշխանությունը, այլ ավելի է ուժեղացնում այն:
Մեր մոտեցումն այն է, որ համաձայնագիրը պետք է մեծ ներդրում ունենա երկարաժամկետ հեռանկարում՝ ստեղծելու համար ընդհանուր տնտեսական տիրույթ, ինչպես մենք ենք ասում՝ Լիսաբոնից մինչ Վլադիվոստոսկ՝ հիմնված Առևտրի համաշխարհային կազմակերպության տվյալների վրա»: