Բաժիններ՝

Բիձինա Իվանիշվիլին ու Շիմոն Պերեսը հեռախոսազրույց են ունեցել Իլհամ Ալիևի հետ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը:

Հեռախոսազրույցի ժամանակ Իվանիշվիլին շնորհավորել է Ալիևին՝ կապված հոկտեմբերի 9-ի ընտրությունների արդյունքներով Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելու հետ: Իվանիշվիլին վստահություն է հայտնել, որ տարբեր ոլորտներում Վրաստանի ու Ադրբեջանի միջև կապերը զարգացում կապրեն նաև հետագայում:

Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը նաև հայտնել է, որ այսօր Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը: Վերջինս նույնպես շնորհավորել է Ալիևին՝ կապված նախագահական ընտրությունների հետ: Հեռախոսազրույցի ժամանակ Պերեսն ու Ալիև քննարկել են երկկողմանի կապերի տարբեր ասպեկտներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031